Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Սյունիքի մարզի մի շարք քաղաքներում

Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Սյունիքի մարզի մի շարք քաղաքներում

Հունվարի 19-ին` ժամը 22:06-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18:06-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.84⁰ և արևելյան երկայնության 48.80⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Շամախի քաղաքից 89 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 5․2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի մի շարք քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial