Հայաստանն Ադրբեջանին է տրամադրել Ղարաբաղի Ֆիզուլիի և Զանգելանի շրջաններում տեղադրված ականների քարտեզները, հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից:
«Հուլիսի 3-ին Հայաստանը Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ Ադրբեջանին է տրամադրել Ֆիզուլիի և Զանգելանի շրջաններում տեղադրված շուրջ 92 հազար հակատանկային և հակահետևակային ականների քարտեզներ», — ասված է ԱԳՆ հայտարարության մեջ: