Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքերի առկայության մասին ահազանգեր կան․ մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցված է

Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքերի առկայության մասին ահազանգեր կան․ մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցված է

Oգոստոսի 14-ին՝ ժամը 17:10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։

ԱԻՆ–ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:
Այս պահին մետրոպոլիտենով ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցված են: Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial