Երևանում ինքնահրկիզված գյումրեցին մահացել է

Երևանի Հանրապետության հրապարակում՝ կառավարության վարչական շենքի դիմաց, ինքնահրկիզման եղանակով ինքնասպանության փորձ կատարած 49-ամյա տղամարդ Արմենակ Պետրոսյանը մահացել է։ Sputnik Արմենիային այս մասին հայտնել են Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնից։
«Նա մահացել է երեկ` սեպտեմբերի 15-ին»,- հայտնել են Sputnik Արմենիային:
Հիշեցնենք` դեպքը տեղի էր ունեցել սեպտեմբերի 9-ին, Արմենակ Պետրոսյանը կառավարության շենքի գլխավոր մուտքի դիմաց ինքնահրկիզման փորձ էր արել։
Անցորդները կարողացել էին հանգցնել կրակը, բայց քաղաքացին դեմքի և մարմնի որոշ հատվածներում այրվածքներ էր ստացել ու տեղափոխվել Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն։

Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Social media & sharing icons powered by UltimatelySocial