Այսօր ` Ժամը 12։10-ի սահմաններում ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ է ստացվել, որ Երևան-Գյումրի մարդատար գնացքի տակ քաղաքացի է ընկել։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Երևան-Գյումրի մարդատար գնացքը ընթանլիս է եղել, երբ ռելսերի վրա գտնվող կինը վրաերթի է ենթարկվել, ապա տեղում մահացել։ Ըստ ականատեսների նա կլիներ մոտ 55-60 տարեկան։ Դեպքի վայր ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել են կնոջ մահը։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են գնացքավարի և մահացածի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները պատմել են, որ կինը վազելով գնացել է երկաթգծի վրա, ու մարդատար գնացքը եկել է։ Դեպքի հանգամանքները պարզվում են: