ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում առաջարկել է աշխատանքային խումբ ստեղծել՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ կապված առաջարկների մշակման և իրավիճակի վերլուծություն համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նիստում առաջարկվել են քայլեր, որոնք կարող են իրականացվել օպերատիվ կարգով։ Դրանց թվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի այցը հակամարտության գոտի՝ պետությունների ղեկավարների համար մանրամասն զեկույց կազմելու համար։ Մյուս քայլը ՀԱՊԿ Քարտուղարության և Միացյալ շտաբի աշխատակիցներից աշխատանքային խմբի ստեղծումն է իրավիճակի վերլուծության և առաջարակների համար։