Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն անցկացրել է խորհրդակցություն մի շարք ստորաբաժանումների ղեկավարների հետ։
Արշակ Կարապետյանն ուշադրություն է հրավիրել հանգամանքի վրա, որ քաղաքացիների շրջանում առկա են լուրջ դժգոհություններ, մասնավորապես՝ կապված պաշտպանության նախարարությանն առնչվող իրավական և սոցիալական բնույթի փաստաթղթերի տրամադրման գործընթացի հետ։
Պաշտպանության նախարարը խիստ հանձնարական է տվել վերակազմակերպել աշխատանքները, էապես բարձրացնել քաղաքացիների սպասարկման որակը և ողջամիտ ժամկետներում լուծել բարձրացվող խնդիրները։ «Հակառակ դեպքում հաստատ պատասխան եք տալու»,– ասել է նա։