Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում անցկացվող շքերթին Հայաստանին կոչ է արել խելքի գալ, հայտնում է ТАСС-ը: «Հայաստանը պետք է խելքի գա: Հայ քաղաքական գործիչները, սփյուռքը դատապարտել են իրենց ժողովրդին դժբախտության: Եթե հայ ժողովուրդը կարողանա դասեր քաղել ղարաբաղյան պատերազմից, տարածաշրջանում նոր դարաշրջան կսկսվի», — ընդգծել է Թուրքիայի ղեկավարը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բաքվի Ազատության հրապարակում սկսվել է Հաղթանակի շքերթը: Միջոցառմանը ներկա էին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Շքերթին մասնակցում են նաև թուրք զինվորներ: