Էրդողանը հաստատել է Թուրքիայի մասնակցությունը Արցախի դեմ ագրեսիային

Էրդողանը հաստատել է Թուրքիայի մասնակցությունը Արցախի դեմ ագրեսիային

«Կիպրոսից Իրաք, Սիրիա, Ղարաբաղից Լիբիա. ամենուրեք դուք օգնության հասաք մեր եղբայրներին: Դուք ամենուրեք ծածանում էիք լուսնի և աստղի դրոշը, թույլ չէիք տալիս այն իջեցնել»,- ասել է Թուրքիայի նախագահ Էրդողանը Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության երիտասարդական կազմակերպության 6-րդ համագումարում՝ 1lurer.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Report-ի ադրբեջանական հրատարակությունը:

Այսպիսով, Էրդողանն անձամբ հաստատեց, որ Թուրքիան մասնակցել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ պատերազմին, ինչը նախկինում հերքում էին Բաքուն և Անկարան՝ չնայած բազմաթիվ փաստերին՝ գրում է infoteka24-ը:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial