Թուրքիայում 4․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Թուրքիայի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման վարչությունը։
Երկրաշարժը տեղի է ունեցել Մարաշ նահանգում (Գյոքսունի շրջան)։
Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով 16:54-ին 5․17 կմ խորության վրա։