Թուրքիան Ուկրաինային 100-ավոր ծանր գնդացիրներ է մատակարարել

Թուրքիան Ուկրաինային 100-ավոր ծանր գնդացիրներ է մատակարարել

Թուրքական ռազմադրյունաբերական «Canik» ընկերությունը զրահատեխնիկայի հետ համակցման հնարավորությամբ 600-ից ավելի «Canik M2» ծանր գնդացիր է մատակարարել Ուկրաինային:

Թուրքական մեդիայում տեղ գտած լուրերի համաձայն՝ տեղեկությունն անգլիական «Middle East Eye» պարբերականին փոխանցվել է ընկերության երկու պաշտոնյայի կողմից:

Նշվում է նաև առաջիկա ամիսներին էլ ավելի մեծ քանակությամբ մատակարարում իրականացնելու պլանավորման մասին:

Բացի այդ, պնդում կա, որ 2023-ի մարտին ընկերության և Ուկրաինայի միջև ռազմական ոլորտում համագործակցության շուրջ մի շարք պայմանագրեր են կնքվել:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial