ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձից հետո, որում ԱՄՆ նախագահը ոչ միայն օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը, այլև Ստամբուլն անվանեց Կոստանդուպոլիս, առաջացրել է թուրք պաշտոնյաների և հանրության որոշ խմբերի վրդովմունքը: Շարունակում են հնչել դատապարտող հայտարարություններ, գրում է Ermenihaber-ը:
Նախատեսվում է, որ այսօր գումարվելիք կառավարության նիստում, որը կգլխավորի Թուրքիայի նախագահ Էրդողանը, կքննարկվի ԱՄՆ-ի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը։
Թուրքական իշխանությունները նշել են, որ մտադիր են կոշտ և «համարժեք» պատասխան տալ Բայդենի հայտարարությանը։ Կա առաջարկություն ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը վերանայելու վերաբերյալ:
Այս համատեքստում ընդդիմությունն օրակարգ է բերել մեկ այլ առաջարկություն, որը նախատեսում է ԱՄՆ-ին արգելել օգտվել Ինջիրլիքի ավիաբազայից: