Թուրքիան ցանկանում է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան հնարավորինս շուտ կարգավորեն իրենց միջև առկա տարաձայնությունները խաղաղ ճանապարհով: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին կիրակի հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Երեկ հանդիպել եմ Ուկրաինայի նախագահի հետ: Մենք ցանկանում ենք, որ նրանք հնարավորինս շուտ կարգավորեն իրենց տարաձայնությունները խաղաղ ճանապարհով, և մենք ջանքեր ենք գործադրում այդ ուղղությամբ»,- ասել է Էրդողանը՝ չմասնավորեցնել, թե ինչ ջանքերի մասին է խոսքը:
Միևնույն ժամանակ նախօրեին Վլադիմիր Զելնսկիի հետ բանակցությունների ավարտին Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է «անհրաժեշտ աջակցություն» տրամադրել Ուկրաինայի արևելքում տիրող հակամարտության կարգավորման համար՝ հիմք ընդունելով մինսկյան պայմանավորվածությունները:
Դոնբասում փետրվարի վերջից իրավիճակը սրվել է: Պարբերաբար մարտեր են տեղի ունենում շփման գծի երկայնքով: Ուկրաինան և Լուգանսկի ու Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունները լարվածության սրման մեջ միմյանց են մեղադրում: