Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Իսրայելն օկուպացրել է պաղեստինյան պատմական հողերի մի մասը, այդ թվում՝ ռազմական ուժի օգնությամբ։ Նա այս մասին ասել է Ռուսական էներգետիկ շաբաթում ունեցած ելույթի ժամանակ։
«Իսրայելը, ինչպես գիտեք, ստեղծվել է, բայց Պաղեստինը որպես ինքնիշխան պետություն այդպես էլ չի ստեղծվել տարբեր հանգամանքների բերումով: Ավելին, հողերի մի մասը, որը պաղեստինցիները համարում են պատմականորեն իրենցը, տարբեր ժամանակներում և տարբեր ձևերով օկուպացվել է Իսրայելի կողմից, բայց հիմնականում, իհարկե, ռազմական ուժի օգնությամբ»,- ասել է Պուտինը։
Ռուսաստանի Դաշնությունը միշտ աջակցել է Պաղեստին պետության ստեղծման մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման իրականացմանը, «բոլոր խնդիրների արմատը» չլուծված հարցն է, ասել է Պուտինը։
Պաղեստինա-իսրայելական կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը ձեւավորվել է ոչ թե այսօր, այլ վերջին տասնամյակներում, նշել է ՌԴ նախագահը։