Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից մեկնարկած ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր առնվազն 40 մարդ զոհվել է, 740-ը ՝ վիրավորվել։
Այս մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները՝ հղում անելով բժշկական հաստատություններին։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հոկտեմբերի 7-ին կատարել է Իսրայելի վրա վերջին տարիների ամենամեծ հարձակումը։ Նրանք Գազայի հատվածից հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ։