Իսրայելում ՀՀ դեսպանությունը վաղը Թել Ավիվից Երևան քաղաքացիների կտարհանի

Իսրայելում ՀՀ դեսպանությունը վաղը Թել Ավիվից Երևան քաղաքացիների կտարհանի

Իսրայելում ՀՀ դեսպանությունը վաղը Թել Ավիվից Երևան քաղաքացիների կտարհանի: Այս մասին տեղեկանում ենք դեսպանության Ֆեյսբուքի էջից:

«Հիշեցնում ենք Թել Ավիվ-Երևան չվերթի համար հարցաթերթիկ լրացրած և ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հեռախոսազանգ ստացած անձանց հոկտեմբերի 16-ին՝ առավոտյան ժամը 8։00-ին լինել «Բեն Գուրիոն» օդանավակայանում (Terminal 3, Zone A, counters 12-15)»,- ասված է դեսպանության գրառման մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Իսրայելում ՀՀ դեսպանությունը խնդրել էր երկրում գտնվող ՀՀ այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են Հայաստան վերադառնալ, դեսպանության armisraelembassy@mfa.am հասցեին ուղարկել անձագրի պատճենը և, առկայության դեպքում, Իսրայել մուտք գործելը հաստատող կտրոնը:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial