Ուղղաթիռը, որում գտնվել Է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին, Ադրբեջանի տարածքում վթարի է ենթարկվել կոշտ վայրէջքի պատճառով:
Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ-ն։
Հաջողվել է զանգահարել ուղղաթիռի անձնակազմին, հավանականությունը մեծ է, որ ոչ ոք չի զոհվել։
Էներգետիկայի եւ ենթակառուցվածքների նախարարները, որոնք թռել են ավտոշարասյան մյուս երկու ուղղաթիռներով, բարեհաջող տեղ են հասել։
Կոշտ վայրէջքի վայրի որոնումը բարդանում է եղանակի պատճառով։
Հիշեցնենք, որ այսօր Իրանի և Ադրբեջանի պետական սահմանին հանդիպել էին Ալիևն ու Ռաիսին և նրանք շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցած Խուդաֆերինի ՀԷԿ-ը։