Իրանի պաշտպանության նախարարը, Ադրբեջանի սահմանին զորավարժությունների ֆոնին, հայտարարել է, որ «թշնամիները ջախջախիչ պատասխան կստանան անգրագետ, անխոհեմ գործողությունների դեպքում»

Իրանի պաշտպանության նախարարը, Ադրբեջանի սահմանին զորավարժությունների ֆոնին, հայտարարել է, որ «թշնամիները ջախջախիչ պատասխան կստանան անգրագետ, անխոհեմ գործողությունների դեպքում»

Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար, գեներալ -մայոր Մոհամմադ Ռեզա Աշտիանին նախազգուշացրել է Իրանի սահմաններին թշնամիների ցանկացած գործողությունից, գրում է IRNA գործակալությունը:

«Իրանցի ազգի թշնամիները, անշուշտ, ջախջախիչ պատասխան կստանան և մեծ գին կվճարեն, եթե անգրագետ, անխոհեմ գործողություններ կատարեն», — գրել է նա Twitter-ում:

Աղբյուրը հիշեցնում է, որ Իրանի բանակի ցամաքային զորքերը ուրբաթ առավոտյան Ադրբեջանի սահմանի մոտ սկսել են «Խեյբարի (նվաճողները)» անվանումով լայնածավալ զորավարժություններ:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial