Իրանցի վարորդների ձերբակալումը բացատրություն չունի, այդ վարքագիծը չի կարող դրական մեկնաբանվել. Իրանի ԱԳ նախարարը՝ Սյունիքում ստեղված իրավիճակի մասին

Իրանցի վարորդների ձերբակալումը բացատրություն չունի, այդ վարքագիծը չի կարող դրական մեկնաբանվել. Իրանի ԱԳ նախարարը՝ Սյունիքում ստեղված իրավիճակի մասին

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռուստատեսային ծրագրերից մեկի եթերում, անդրադարձել է Իրանի ու Ադրբեջանի հարաբերություններում առկա լարվածությանը լարվածությանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով farsnews.ir-ն, ԻԻՀ ԱԳ նախարարն անդրադարձել է երկու երկրի սահմանին տիրող իրավիճակին:

Խոսելով Մեղրի–Երևան ավտոճանապարհին (Սյունիքի մարզի Որոտան համայնքի հատվածում), իրանցի վարորդների ձերբակալման մասին, Աբդոլլահիանը նշել է. «Ես Նյու Յորքում հանդիպեցի Ադրբեջանի արտգործնախարարի հետ։ Դիվանագիտական ճանապարհով այդ հարցի առնչությամբ մեր մտահոգությունը փոխանցեցի, հստակ ասացի, որ եթե ի վերջո որոշվել է հարկեր գանձել, սահմանափակումներ ստեղծել, ապա դիվանագիտական խողովակներով, դեսպանատան միջոցով մեզ պետք է տեղեկացնեք, որ օրինակ, ըստ Ադրբեջանի նոր օրենքների, 15 օրից, 40 օրից գործելու են այս նոր կարգավորումները։ Միաժամանակ իրանցի վարորդների ձերբակալումը բացատրություն չունի, այդ վարքագիծը չի կարող դրական մեկնաբանվել։ Սակայն մեր կառավարության քաղաքականությունը հարևանների հետ հարաբերությունների զարգացումն է»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանն արգելափափակել է երթևեկությունը Գորիս-Կապան ճանապարհի երկու հատվածում և այդ ճանապարհով բեռներ փոխադրող երկու իրանցի վարորդի է կալանավորել:

Իրանի արտգործնախարարը անդրադարձել է նաև տարածաշրջանում ահաբեկչական ներկայացուցչության խնդրին: «Ադրբեջանում արտաքին միջամտությունները մեզ համար շատ պարզ չեն, այդ թվում՝ սիոնիստների ու ահաբեկիչների խաղերը։ Մենք շատ ենք անհանգստանում, որ ոչ հեռու ապագայում Ադրբեջանի իշխանության համար սիոնիստներն ու ահաբեկիչները խնդիրներ կստեղծեն»,- հավելել է իրանցի գործիչը։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial