Կառավարության շենքի դիմաց լարված իրավիճակ է։ Տասնյակ քաղաքացիներ այս պահին գտնվում են կառավարության շենքի դիմաց, քաղաքացիների բողոքի ակցիայի ժամանակ իրավիճակը լարվեց, և հրմշտոց սկսվեց քաղաքացիների ու ոստիկանների միջև։
Քաղաքացիները վանկարկում են «Նիկոլ դավաճան», «առանց Նիկոլ Հայաստան»: Ոստիկանները պատ են կազմել և թույլ չէին տալիս մոտենալ կառավարության շենքին:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 13․00-ից սկսած Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ դեմ հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Քաղաքացիական բնակչության շրջանում արձանագրվել է երկու զոհ, 26 վիրավոր։