Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին, անկախ տարիքից, պետական բյուջեից կհատկացվի միանվագ 100 հազարական դրամ, հայտնում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների հրատապ կարիքների համար նրանցից յուրաքանչյուրին՝ անկախ տարիքից, պետական բյուջեից կհատկացնենք միանվագ 100 հազարական դրամ», — իր ֆեյսբուքյան էջում գրել է Փաշինյանը՝ նշելով՝ երեկոյան փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Հ1-ի եթերում կներկայացնի մանրամասները: