Լեռնային Ղարաբաղի կարգավիճակից բացի կան նաև այլ հարցեր, որոնք վիճելի են Հայաստանի և Ադրբեջանի միջև. ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն այս մասին ասել է ճեպազրույցում:
«Մենք կխրախուսենք նրանց վերադառնալ խաղաղ բանակցություններին՝ քննարկելու և ի վերջո հանգուցալուծելու այդ հարցերը», — ասել է նա` մեկնաբանելով հայ-ադրբեջանական կարգավորման և խաղաղության հաստատման հեռանկարը: