ԼՂ քաղաքացի, 1962թ. ծնված Ռաշիդ Բեգլարյանը, վերջին օրերին գտնվելով Շուշիի շրջանի Հին շեն համայնքում, այսօր ոգելից խմիչքի ազդեցության տակ դուրս է եկել գյուղից, մոլորվել և հայտնվել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում ու ձերբակալվել Ադրբեջանի կողմից: Այս մասին հայտնում են ԼՂ ԱԱԾ-ից:
Դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար ԼՂ ԱԱԾ-ի կողմից իրականացվում են համապատասխան ստուգումներ։ ԼՂ իշխանությունները միջադեպի մասին տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ ուժերին։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ՀՀ քաղաքացու է բերման ենթարկել։