Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում այսօր՝ հուլիսի 28-ին շարունակվել է լրտեսության մեջ մեղադրվող հայ ռազմագերիներ Դավիթ Տիգրանի Դավթյանի և Գևորգ Ռուբենի Սուջյանի գործով դատական նիստը։
Դատախազը նրանցից յուրաքանչյուրի համար պահանջել է 16 տարվա ազատազրկում, ինչից հետո նրանք կարտաքսվեն այդ երկրից։ Ադրբեջանական Trend գործակալության տեղեկացմամբ՝ տղաները ձերբակալվել են 2020 թ նոյեմբերի 11-ին, երբ Լաչինի միջանցքով ուղևորվել են Շուշի։