ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը ձերբակալվել է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Առավոտյան ժամը 12:00-ին ոստիկանության ծառայողները Լևոն Քոչարյանին դաժան ծեծի ենթարկելով բերման էին ենթարկել: Լ. Քոչարյանին խոշտանգելու հանցափաստով հանցագործության մասին հաղորդում էինք ներկայացրել:
Քիչ առաջ քննիչը մեզ հանձնեց ձերբակալման որոշումը, որից պարզ դարձավ, որ խոշտանգող ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ Լ. Քոչարյանը 4 կարմիր բերետի ծեծել է: Այս ցնդաբանության հիմքով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ խոշտանգման մասով տղերքը մտածում են: Սա իհարկե իրավական բեսպրիդել է:
Լ. Քոչարյանը ծիծաղով մոտեցավ այս հարցին և կոչ արեց չհանձնվել ու շարունակել պայքարը», — գրել է նա:
Հիշեցնենք, որ այսօր Երևանում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների ու ոստիկանների միջև քաշքշուկ ու իրարանցում էր սկսվել, ինչից հետո ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել մի շարք քաղաքացիների, այդ թվում՝ Լևոն Քոչարյանին։