Խոշոր ավտովթարի հետևանքով 4 մարդ զոհվել է, այդ թվում 3 տարեկան երեխան. shamshyan.com

Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 17:40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 335-րդ կմ հատվածում՝ Մեղրիի վարչական տարածքում, բախվել են Scania մակնիշի իրանական համարանիշներով բեռնատարն ու ВАЗ 2107 մակնիշի 35 OQ 302 համարանիշի ավտոմեքենան:

Գ. Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել է:

Մահացածներից մեկը 3 տարեկան երեխա է և, ըստ նախնական տեղեկությունների, երկուսն էլ երեխայի ծնողներն են։

Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝  Սյունիքի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ Scania մակնիշի 86 A 989 -10 համարանիշի ավտոմեքենան վարել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, Թավրիզ քաղաքի բնակիչ, 57-ամյա Յուսեֆ Հասան Լիզադեն: Վթարի հետևանքով տեղում մահացել են՝ Ագարակ քաղաքի բնակիչ, 30-ամյա Ծովակ Խաչատրյանը, ով ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պայմանագրային զինծառայող է և վերջինիս ուղևորներ, Մեղրի քաղաքի բնակիչներ, 27-ամյա Տաթևիկ Արզումանյանը, 3-ամյա Նարե Խաչատրյանը, և 58-ամյա Սվետլանա Թարվերդյանը:


Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Social media & sharing icons powered by UltimatelySocial