Խոշոր ավտովթար Գորիս-Կապան ճանապարհին․ ձեռնարկվում են միջոցառումներ՝ դիերի ինքնությունը պարզելու և  ձորից դուրս բերելու ուղղությամբ

Խոշոր ավտովթար Գորիս-Կապան ճանապարհին․ ձեռնարկվում են միջոցառումներ՝ դիերի ինքնությունը պարզելու և ձորից դուրս բերելու ուղղությամբ

Դեկտեմբերի 28-ին, ժամը 20.45-ին, հաղորդում էր ստացվել, որ Գորիս-Կապան ճանապարհին մի ավտոմեքենա մեծ արագությամբ ընթացել և ընկել է ձորը:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ճանապարհի 253-րդ կմ-ին՝ մոտ 400 մետր խորությամբ, մեքենա է ընկել ձորը և հայտնվել Վարարակն գետի մեջ: Տեղանքի դժվարանցանելիության պատճառով հնարավոր չի եղել մոտենալ մեքենային, պարզել մակնիշը, պետհամարանիշը, նաև մեքենայում գտնվող երկու դիերի ինքնությունը:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դիերի ինքնությունը և մեքենայի պատկանելությունը պարզելու, ինչպես և ձորից դուրս բերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Social media & sharing icons powered by UltimatelySocial