Երեևանում խոշոր հրդեհ է տեղի ունեցել. ժամը 13։20-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին Բերդ փողոցի 3/21 հասցեում գտնվող շինության տանիքում հրդեհ է բռնկվել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ:
Այս պահին հրշեջները նշված ընկերության աշխատակիցների հետ պայքարում են կրակի տարածման դեմ։ Ծուխը տեսանելի է մի քանի կիլոմետրից։
Պարեկների շնորհիվ հնարավոր է եղել նշված հատվածից հեռացնել կայանված ավտոմեքենաները, ինչը հնարավորություն է տվել, որ հրշեջ ավտոմեքենաներն արագ մոտենան դեպքի վայր։
Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության 1-ԲԻՍ կանչ։
Կայքի տեղեկություններով՝ կրակը բռնկվել է «Ամուր երկաթ» ընկերության պահեստային տարածքում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։