Հուլիսի 15-ին, ժամը 17։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծի փողոցում գտնվող խոտանված ավտոմեքենաների կայանատեղիում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։15-ին, մարվել՝ 18։28-ին։ Այրվել է 7 խոտանված ավտոմեքենա՝ մասամբ։