ՌԴ Կրասնոդարի երկրամասի Եյսկի շրջանում հրդեհ է բռնկվել պահեսում։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ ՌԴ ԱԻՆ-ին հղումով։
Միջադեպի մասին հաղորդումն ԱԻՆ-ը ստացել է ժամը 16։00-ին։ Հրդեհ է բռնկվել Ստեպնոյ գյուղում գտնվող պահեստում, որի տարածքը մոտ 3500 քմ է։
Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել է 45 մարդ և 14 միավոր տեխնիկա։
Ավելի ուշ հաղորդվել է, որ ժամը 17։59-ին հրդեհը, որը տարածվել էր 5000 քմ տարածքում, մեկուսացվել է։ Նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։