Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Արփինե Դալալյանը Եվրոպայի առաջնությունում գրավեց 4-րդ տեղը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մոսկվայում ընթացող Եվրոպայի մեծահասակների առաջնության 87+ կգ քաշային կարգում Դալալյանը պոկեց 95 կգ և հրեց 126 կգ: Երկամարտում գրանցելով 221 կգ արդյունք նա զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: