Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ կաթի մեջ պարունակվող կազեինն արագացնում է վերքերի ապաքինումը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of the Royal Society Interface-ում։
Գիտնականներն ուսումնասիրել են կազեինի ազդեցությունը վերքերի ապաքինման վրա՝ մկների վրա փորձ կատարելով։
Հետազոտողները, որոնք լուսանկարել են վերքերը, ֆիքսել են մկների մոտ կատարվող փոփոխությունները 3, 7, 10 եւ 14 օր հետո։
Վնասվածքից 14 օր անց կազեինով վիրակապված վերքերը շատ ավելի արդյունավետ են բուժվել՝ համեմատած սովորական վիրակապերի հետ։
Կազեինը հանդիպում է կովի կաթի մեջ։ Այն կազմում է հեղուկի մինչեւ 80 տոկոսը: Դա բավականին էժան նյութ է։