Արագածոտնի մարզի Ջամշլու գյուղի վարչական տարածքում Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Հարություն Ս.-ն իր վարած «ԿամԱԶ» մակնիշի կցորդիչով բեռնատարով վրաերթի է ենթարկել նույն գյուղի 9-ամյա բնակիչ Ռ.Ու.–ին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին, ժամը 13։20-ի սահմաններում։
Նշվում է, որ վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն, ժամանած բժիշկներն արձանագրել են երեխայի մահը։ Ըստ կայքի տեղեկությունների` բեռնատարը ցորեն տեղափոխելիս է եղել։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հավելենք նաև, որ վրաերթի ենթարկված ու մահացած 9-ամյա Ռուստամ Ուսոյանը մոր հետ ճանապարհն անցնելիս է եղել։ Այս մասին այսօր MediaHub-ին փոխանցել է Ջամշլուի հիմնական դպրոցի տնօրեն Թեմուր Խուդոյանը։
Լրատվամիջոցի հետ զրույցում նա հայտնել է, որ երեխան մոր ձեռքը բռնած փողոցն անցնելիս է եղել, մի պահ բաց է թողել, առաջ անցել ու Երևանից եկող «ԿամԱԶ» հարվածել է նրան։