Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն հիմնելու ծրագրերն անփոփոխ են մնացել։ Հայկական կողմի համաձայնությունը դրա բացմանը մնում է ուժի մեջ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական վարչության տնօրեն Ալեքսեյ Կլիմովը՝ մեկնաբանելով ներկայում հայ-ռուսական հարաբերություններում ստեղծված իրավիճակը և դրա ֆոնին Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու ծրագրերի չեղարկման ռիսկերը:
«Հյուպատոսական գրասենյակի աշխատանքի մեկնարկի կոնկրետ ժամկետների մասին անպայման լրացուցիչ կտեղեկացնենք», — հավելել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2023 թվականի հոկտեմբերի 5-ին Մեղրիում հանդիպում է տեղի ունեցել ՌԴ ԱԳՆ՝ Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման առաջավոր խմբի ղեկավարի և Մեղրիի քաղաքապետի միջև։