ՀՀ կառավարության շենքի մոտ ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց բողոքի ակցիայի մասնակցիների նկատմամբ, ինչից հետո հրապարակը պատվեց ծխով։ Քաղաքացիների շրջանում խուճապ ու հրմշտոց սկսվեց։
Այնուհանդերձ քաղաքացիները շարունակում են մնալ կառավարության շենքի մոտ։
Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Ադրբեջանական հարձակման հետևանքով կա 25 զոհ, բազմաթիվ վիրավորներ։ Հազարավոր քաղաքացիներ հավաքվել են ՀՀ կառավարության շենքի մոտ և պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից։