Ձեր կենդանակերպի նշանը կարող է ոչ միայն շատ բան բացահայտել ձեր բնավորության մասին, այլ նաև բացահայտել այն, ինչ դուք ամենից շատ եք փորձում թաքցնել։
Շատ փափուկ – Խոյ
Թեև դրսից դուք համարձակ և կոպիտ եք թվում, հոգու խորքում դուք շատ փափուկ եք: Դուք գաղտնի ցանկանում եք սեր և ուշադրություն: Երբեմն դուք ամաչում եք խոստովանել, որ ցանկանում եք լինել մարդկանց շրջապատում 24/7 ռեժիմով: Նաև գերադասում եք զերծ մնալ ձեր սերը ցույց տալուց (միայն եթե վստահ չեք ձեր հարաբերություններում), որպեսզի ոչ ոք չկարողանա խաղալ ձեր զգացմունքների հետ։
Կասկածելի – Ցուլ
Ձեր գաղտնիքն այն է, որ ձեզ համար շատ դժվար է վստահել որևէ մեկին։ Ձեր անցյալի փորձառությունների պատճառով դուք կարող եք երբեմն զգալ անապահով և լինել կասկածներով լի: Երբ հասկանաք, որ ձեր դիմացի մարդն այն մարդն է, ում հետ ցանկանում եք անցկացնել ձեր մնացած կյանքը, ապա տվեք նրան ամեն ինչ, ներառյալ վստահությունը:
Փակ գիրք – Երկվորյակ
Եթե դուք ինչ-որ մեկին վստահում եք, միևնույն է, փորձում եք զգույշ լինել։ Ձեր միջավայրում կան միայն մի քանի մարդիկ, որոնց դուք իսկապես վստահում եք: Միևնույն ժամանակ, դուք վախենում եք, որ նույնիսկ այդ մարդիկ կդավաճանեն ձեր վստահությանը և ձեր թույլ կողմերը կօգտագործեն ձեր դեմ։ Սա պատճառներից մեկն է, որ դուք հազվադեպ եք բացվում որևէ մեկի առաջ:
Հանգիստ և հավաքված – Խեցգետին
Ձեր ամենամութ գաղտնիքը խոցելի լինելու վախն է: Դուք չեք ցանկանում, որ խաղան ձեր զգացմունքների հետ և հետևաբար անընդհատ թաքցնում եք դրանք ուրիշներից: Ցանկանում եք այնպիսի մարդու տպավորություն թողնել, ով ամեն ինչ վերահսկում է և անում է հնարավոր ամեն ինչ դրա համար։
Տիեզերքի կենտրոն – Առյուծ
Կա մի բան, որը չեք կարող տանել, և դա ուրիշի էգոն է: Միգուցե դուք այդ մասին բարձրաձայն չեք խոսում, բայց ցանկանում եք, որ ամբողջ ուշադրությունը միշտ միայն ձեզ վրա լինի։ Ձեզ դուր է գալիս հայտնվել ուշադրության կենտրոնում և պատրաստ չեք դա կիսել որևէ մեկի հետ:
Իրենից բաներ հորինող – Կույս
Դուք չափազանց շատ եք մտածում: Արտաքինից դա կարող է չնկատվել, բայց ձեր գլխում միշտ միլիոնավոր մտքեր կան։ Չափազանց շատ մտքերը հանգեցնում են հիասթափեցնող եզրակացությունների, ուստի ինքներդ ձեզանից բաներ հորինելը լավագույն տարբերակը չէ: Իրականում ամեն ինչ այնքան էլ վատ չէ, որքան դուք կարծում եք, այնպես որ պարզապես փորձեք գնալ հոսքի հետ:
Ընկերության հոգին – Կշեռք
Ձեր ամենամեծ վախը միայնակ մնալն է: Ցանկանում եք անընդհատ շրջապատված լինել մարդկանցով, կամ ցանկանում եք միշտ ունենալ ձեր կողքին հոգեհարազատ, ով ձեզ մոտիվացնելու է։ Դուք ոչ մեկին չեք պատմի ձեր թույլ կողմերի մասին, բայց հոգու խորքում հույս ունեք, որ ուրիշները կկռահեն ձեր այս կարիքը։
Գաղտնապահ – Կարիճ
Դուք նախընտրում եք անվտանգ հեռավորություն պահպանել ուրիշներից։ Դժվար է ձեր երեսին կարդալ ձեր էմոցիաները, և դուք այն մարդկանցից չեք, ովքեր «քթները մտցնում» են ուրիշի կյանք։ Դուք ամեն ինչին հետևում եք կողքից և հարձակման եք անցնում միայն այն ժամանակ, երբ ձեզ սադրում են։ Դուք շատ բան գիտեք ուրիշների կյանքի մասին, բայց նրանք գրեթե ոչինչ չգիտեն ձեր մասին: Ոչ մի վատ բան չի լինի, եթե ավելի բաց լինեք։
Ազատ թռչուն – Աղեղնավոր
Դուք շատ եք տխրում, երբ ուրիշները փորձում են ինչ-որ պարտավորություններ պարտադրել ձեզ։ Դուք կարող եք խելագարորեն սիրահարված լինել ձեր զուգընկերոջը, բայց հենց որ խոսքը գնում է լուրջ պարտավորությունների մասին, սկսում եք անհանգստանալ, և
Ի՞նչ թերություններ – Այծեղջյուր
Դուք չեք ցանկանում հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ ձեր թերությունները կարող են բացահայտվել։ Դուք պերֆեկցիոնիստ եք և ցանկանում եք, որ ուրիշները տեսնեն ձեր միայն այդ կողմը։ Բայց թերությունների մեջ վատ բան չկա, ի վերջո բոլորն էլ ունեն։ Ձեզ անհրաժեշտ է միայն հաշտվել ձերի հետ:
Ամպերում սավառնող – Ջրհոս
Անգամ գտնվելով ընկերական շրջապատում՝ դուք միևնույնն է դրա մասնիկ չեք զգում ձեզ։ Դուք փորձում եք հասկանալ, թե ինչ են ասում ուրիշները, բայց երբեմն մոլորվում եք ձեր սեփական աշխարհում: Փորձեք կենտրոնանալ և լսել ուրիշներին, դա ձեզ չի վնասի:
«Ես չեմ կորցնի զգոնությունս» – Ձկներ
Դուք ուժեղ մարդ եք՝ փափուկ սրտով: Ձեզ համար շատ դժվար է բացվել և վստահել որևէ մեկին։ Դուք կարող եք վստահել միայն մի քանի շատ մտերիմ ընկերների: Հիշեք, որ երբեմն սարսափելի ոչինչ չկա, երբ թուլացնում եք զգոնությունը: