Ռուսաստանը խստորեն կպատասխանի իր տարածքի նկատմամբ ոտնձգությունների փորձերին, «Պոբեդա» կազմկոմիտեի նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ria.ru-ն։
«Բոլորը փորձում են կծել-տանել կամ ինչ-որ բան ճանկել մեզնից, բայց նրանք պետք է իմանան, որ մենք կջարդենք նրանց բոլորի ատամները, որպեսզի չկարողանան կծել, և դրա գրավականը զինված ուժերի զարգացումն է»,-հայտարարել է Պուտինը։
Պուտինը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը չի գնում տնտեսության ռազմականացման ճանապարհով։ Նա հիշեցրել է, որ այս տարի պաշտպանության համար հատկացվել է 42 մլրդ դոլար, մինչդեռ ԱՄՆ-ի ռազմական ծախսերը, ինչպես նշել է նա, «գերազանցում են 770 միլիարդը»։