Ազգերի լիգայի խաղարկության հերթական հանդիպման` Հայաստան—Ջիբլարթար խաղը ավարտվեց երկրպագուների կռվով։
Ինչպես Հանրապետական մարզադաշտից հաղորդում է Sputnik Արմենիայի թղթակիցը, խաղից անմիջապես հետո կռիվ ու ծեծկռտուք է տեղի ունեցել հայկական 2 ֆան ակումբների` FAF–ի և Red Eаgles–ի անդամների միջև։
Նախնական տեղեկություններով` ծեծկռտուքի պատճառ է դարձել այն, որ խաղի ավարտից հետո ֆան ակումբներից մեկը ողջունել և ծափահարել է Ջիբլարթարի թիմին` այդպես իր դժգոհությունը հայտնելով Հայաստանի հավաքականի խաղից։
Ծեծկռտուքին միջամտել է ՀՀ ոստիկանությունը, ինչից հետո միայն երկրպագուները լքել են մարզադաշտը։
Հիշեցնենք, որ այսօր Հայաստան–Ջիբլարթար հանդիպումն ավարտվել է 0։1 հաշվով` տանտերերի պարտությամբ։