«Իսկանդեր» հրթիռային համալիրները չեն կիրառվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում, Կրեմլում տեղեկություններ չկան այն մասին, թե որտեղից կարող է հայտնվել այդ համալիրի հրթիռը, որի բեկորները, իբր, հայտնաբերել է ադրբեջանական զինուժը: Այս մասին Aysor.am-ի փոխանցամամբ, հայտնել է Ռուսաստանի նախագահ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Որքանով ես հասկանում եմ, դա նոր տեղեկատվություն է: Ինձ հայտնի չէ՝ արդյոք զեկուցվել է զինվորականների միջոցով (այդ մասին տեղեկատվությունը նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խմբ.), արդյոք մեր զինվորականներն այս մասին մանրամասն տեղեկություններ ունեն», — ասել է նա լրագրողներին:
Այդպես Պեսկովը լրագրողների խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանի ականազերծման գործակալության հայտարարությունը 2021 թ. մարտի 15-ին Շուշի քաղաքում՝ տարածքի մաքրման աշխատանքների ժամանակ, «Իսկանդերի» երկու հրթիռների բեկորների հայտնաբերման մասին տեղեկատվությունը:
Միևնույն ժամանակ, լրագրողը Պեսկովի ուշադրությունը հրավիրել է այն բանի վրա, որ Բաքուն, իբր, հայտարարել է, որ՝ դատելով գծանշումներից, այդ հրթիռները արտահանման տարբերակ չեն եղել, այլ նախատեսված էին ռուսական զինուժի օգտագործման համար:
Պատասխանելով հարցին՝ «Իսկանդերն» օգտագործվե՞լ է Ղարաբաղյան հակամարտության ընթացքում, Պեսկովն ասել է.
«Հիշո՞ւմ եք «Իսկանդերի» հետ պատմությունը, որ դրանք չեն օգտագործվել հակամարտության ընթացքում, և դա հաստատվել է»:
Նախագահի մամուլի քարտուղարին հարցրել են նաև՝ Կրեմլը պատկերացում ունի՞ այն մասին, թե որտեղից կարող էր հայտնվել «Իսկանդերի» հրթիռը, որի բեկորների մասին հայտարարել է Բաքուն:
«Ոչ, մենք տեղեկություն չունենք», — ասել է Պեսկովը: