ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները միակարծիք են դաշինքի զարգացման հետագա ամրապնդման անհրաժեշտության հարցում, Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանը, ի վերջո, կվերանայի իր մոտեցումը՝ հօգուտ կազմակերպության ընդլայնված մասնակցության. ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Բոլոր երկրները միակարծիք են այս դաշինքի հետագա ամրապնդման և զարգացման հարցում, ուստի հուսով ենք, որ սա այն ճանապարհն է, որով մենք գնալու ենք, և հուսով ենք, որ մեր հայ ընկերները նույնպես ի վերջո կվերանայեն իրենց մոտեցումը՝ ի նպաստ կազմակերպության ընդլայնված մասնակցության», — ասել է Պեսկովը հեռուստալրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարում «Ռոսիա 1» հեռուստաալիքով։