Հայաստանը շուտով նոր դեսպան կունենա Ռուսաստանի Դաշնությունում, այս մասին լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Հուսամ, որ շուտով կունենանք նոր դեսպան»,- ասաց նա:
Սիմոնյանն ասաց, որ Հայաստանը ներկայացրել է դեսպանի թեկնածությունը, սպասում են նշանակմանը:
Այլ մանրամասներ նա չներկայացրեց` հորդորելով դիմել ՀՀ ԱԳՆ: