Հայաստանը չի մասնակցում Ղրղզստանում մեկնարկած ՀԱՊԿ-ի զորավարժություններին

Հայաստանը չի մասնակցում Ղրղզստանում մեկնարկած ՀԱՊԿ-ի զորավարժություններին

Հայաստանը չի մասնակցում հոկտեմբերի 6-ին Ղրղզստանում մեկնարկած ՀԱՊԿ-ի զորավարժություններին։ Այս մասին տեղեկանում ենք Ղրղզստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից։

«Անխախտ եղբայրություն» կոչվող զորավարժություններն անցկացվում են Ղրղզստանի հյուսիսում գտնվող Բալիկչի քաղաքի մոտ։

ՀԱՊԿ անդամ մյուս հինգ երկրների մասնակցությամբ զորավարժությունները տևելու են մեկ շաբաթ:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial