Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Հայաստանը պետք է ընտրի համագործակցության և տարածքային պահանջների միջև։
«Այս պահին Հայաստանը պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցության և իր հարևանների նկատմամբ անօրինական, անհիմն տարածքային պահանջների միջև», — ասել է Բայրամովը:
Նրա խոսքով, այս հարցում մեծ նշանակություն ունի նաև միջազգային հանրությունը:
«Չափազանց կարևոր է, որ Հայաստանի ռևանշիստական փորձերը ոչ մի աջակցություն չստանան, և կոչեր արվեն այս տարածաշրջանում բարգավաճման ու խաղաղության այլընտրանքի բացակայության մասին»,-նշել է Ջեյհուն Բայրամովը։