Հայաստանը Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի հետ ՀԱՊԿ–ի

Հայաստանը Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի հետ ՀԱՊԿ–ի

ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերը սահմանափակ ժամկետով ուղարկվել են Ղազախստան՝ իրավիճակի կայունացման համար, հայտնում է կազմակերպության քարտուղարությունը։

Դրանց կազմում են Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության եւ Ղրղզստանի զինված ուժերի ստորաբաժանումները։

«Ղազախստան ուղարկված ՀԱՊԿ ուժերի խնդիրներն են լինելու պետական ​​եւ ռազմական օբյեկտների պաշտպանությունը, ինչպես նաեւ` աջակցությունն իրավապահ ուժերին»,- ասվում է քարտուղարության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ՀԱՊԿ զորակազմում Ռուսաստանից ընդգրկվել են օդադեսանտային զորքերի ստորաբաժանումները։ Ռուս խաղաղապահների առաջատար ստորաբաժանումներն արդեն անցել են իրենց խնդիրների կատարմանը Ղազախստանում։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial