«Զվարթնոց» օդանավակայանից դեպի այլ երկրներ մի շարք չվերթներ չեղարկվել կամ հետաձգվել են։ Ժամը 20։00-ին նախատեսված Երևան-Դոնի Ռոստով չվերթը չեղարկվել է, իսկ դեպի Ուֆա, Կազան, Մոսկվա չվերթները կկայանան ուշացումով։
Թե որն է թռիչքների չեղարկման կամ հետաձգման պատճառները` ԼՈՒՐԵՐ․com-ը փորձել է պարզել թե՛ «Զվարթնոց» օդանավակայանից, թե՛ Քաղավիացիայի կոմիտեից, սակայն չկարողացան պատասխանել, թե ինչ պատճառով են առաջացել թռիչքները ժամանակին չկատարելու խնդիրները։ Պատկան մարմինները առաջացած խնդրի մասին մեկնաբանություն ստանալու հարցը գցում էին մեկը մյուսի վրա․ «Զվարթնոց» օդանավակայանից ուղղորդում էին կապ հաստատել Քաղավիացիայի կոմիտեի հետ, այստեղից էլ` օդանավակայան։
Հավելենք նաև, որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ևս նման խնդիր է եղել՝ չեղարկվել է Գյումրի-Մոսկվա չվերթը: