Ամերիկյան վարչակազմը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ համաձայնության հասնելն այժմ կախված է Բաքվից։ Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը։
«Թվում է, թե նա պատրաստ է ռիսկի դիմել հանուն խաղաղության», — ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ լսումների ժամանակ ասել է ամերիկացի դիվանագետը՝ նկատի ունենալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Ըստ Օ’Բրայենի, իրականում հարցն այն է՝ պատրաստ է արդյոք նույն կերպ վարվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Նա հայտարարեց, որ պատրաստ է», — հավելել է նա: