Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության համար հնարավորությունների դուռ է բացվել։
Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, Գյուլերն ասել է Թուրքիայի խորհրդարանում։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարաժամկետ և կայուն խաղաղություն ապահովելու հնարավորությունների դուռ է բացվել։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը հավատարիմ կմնա ոչ թե այլ երկրների, այլ իր հարևանների հետ համագործակցության դիրքորոշմանը», — նշել է Գյուլերը։