Հայաստանի 1,016 քաղաքացի այս պահին համարվում է անհետ կորած։
Եվրախորհրդարանում տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Բացի այս, նա ընդգծեց, որ դեռ 2021 թվականին Հայաստանը Լեռնային Ղարաբաղից ստացել և Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի՝ հայկական կողմի տրամադրության տակ առկա բոլոր քարտեզները:
«Մենք սա արել ենք առանց նախապայմանների, որպես բարի կամքի արտահայտություն, բայց, ցավոք, Ադրբեջանը դա ընկալեց ոչ թե որպես խաղաղությանն ուղղված քայլ, այլ Հայաստանի նկատմամբ ագրեսիվ հռետորաբանությունը սաստկացնելու առիթ», — նշեց վարչապետը։
Փաշինյանի համոզմամբ՝ այս ամենն իրականացնելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք։
Նա վստահեցրեց, որ դեպի խաղաղություն գնալու հարցում ինքը, Հայաստանի կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունն ունեն այդ քաղաքական կամքը։