Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման հետ կապված հարցերը կարգավորվում են համապատասխան փաստաթղթերով։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք ամեն դեպքում ելնում ենք մեր պայմանավորվածություններից, որոնք արձանագրված են թղթի վրա, սա առաջին: Եվ երկրորդ՝ մենք կոնկրետ արձագանքելու ենք բոլոր կոնկրետ քայլերին և որոշումներին, իսկ ենթադրել, թե ինչ կարող է լինել, դրանով զբաղվում են վերլուծաբանները։ Մենք մեկնաբանություններ ենք տալիս ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ, որոնք արդեն տեղի են ունեցել կամ նրանց վերաբերյալ, որոնք անպայման տեղի են ունենալու»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով հարցին, թե ռուսական կողմը Երևանից բացասական քայլեր ակնկալո՞ւմ է Հայաստանում ռուսական ռազմակայանի ապագայի վերաբերյալ։