Հայտնաբերվել է ևս 41 զինծառայողի աճյուն. ԱԻՊԾ

Հայտնաբերվել է ևս 41 զինծառայողի աճյուն. ԱԻՊԾ

Մարտական գործողությունների՝ Ֆիզուլիի և Ջաբրայիլի հատվածում,  որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 41 զոհված  հայ զինծառայողի աճյուն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Ընդհանուր առմամբ, մինչև այսօր հայտնաբերվել է 933 զինծառայողի մարմին: Այսօր որոնողական 5 խումբ աշխատանքները շարունակում է 3 ուղղություններով՝ Ջաբրայիլի, Ֆիզուլու և Հադրութի հատվածներում: Որոնումներին մասնակցում են նաև անհետ կորածների հարազատներ ու մարտական գործողությունների տեղանքին ծանոթ անձինք»,-մանրամասնեց Թադևոսյանը:

Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Social media & sharing icons powered by UltimatelySocial